ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվ ոգին կթևածի ջրերի վրա

Եվ ոգին կթևածի ջրերի վրա
26.04.2016 | 09:08

Հայաստանը կրկին այլ ռիթմով է սկսել ապրել: Ապրիլի քառօրյա պատերազմը, հայոց մատղաշ որդիների անձնուրացությունն ու զոհաբերությունը փոխել են հայոց ոգու օրակարգը: Կրկին: Առօրյա-կենցաղային, ներքին ռիթմից զուրկ ոգին փորձում է վերադառնալ իր պատկերին:
Ընդ որում, բավականին հետաքրքիր նրբերանգներով: Պարզվում է` ապրիլյան քառօրյայից հետո Աթոռանիստ Սբ Էջմիածնում ամեն օր սուրբ Պատարագ է հնչում, ընդ որում՝ երեկոյան ժամը վեցն անց կեսից հետո, ինչն ուղղակի բացառիկ երևույթ է մեզանում, որովհետև անգամ իննսունականների երկարատև պատերազմի ժամանակ այդպես չէր:
Իսկ վերջին տարիներին Էջմիածնա վանքերի դռները փակվում էին երեկոյան ժամը վեցին, և եթե որևէ մեկը սրտի մեծ ցավ ունենար ու ցանկանար գեթ տասը րոպե վեցից հետո եկեղեցաց բակում «հանգչել»` Աստծուն մոտիկ զրույցով, անհնար էր. եկեղեցաց պահակները վկայակոչում էին Վեհափառի կարգադրությունը. «Որևէ մեկին ներս թողնել չենք կարող»:
Ահա և պարզվում է, որ հերթագայությամբ` մեկ օր Սուրբ Հռիփսիմեում, մեկ օր Սուրբ Գայանեում, մեկ օր Սուրբ Շողակաթ-Մայրանե վանքերում Պատարագ է լինում… ու ժողովրդին տեղ ու դադար չկա:
Պատարագները նվիրված են հայոց սահմանների պաշտպանությանը, հող հայրենիի սրբացմանը, հայ զինվորի անվտանգությանը, զոհվածների անմահությանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ